211652_close_icon
views-count1903 դիտում article-date 10:44 01-02-2016

Արթիկի և Մարալիկի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ Է: Արթիկի և Մարալիկի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր