Սիրիայի մայրաքաղաքում պայթյունների հետևանքով զոհվել է 76 մարդ
Դամասկոսի Սայիդ Զեյնաբ թաղամասում, որը հիմնականում շիաներով է բնակեցված, նախօրեին 3 պայթյուն է որոտացել, հաղորդում է CCTV-ն:
Պայթուցիկներից մեկը ավտոմեքենայում գործի է դրվել հեռակառավարման եղանակով, միաժամանակ մահապարտ-ահաբեկիչ է պայթեցրել իրեն և երրորդ պայթուցիկը րոպեներ անց երթուղայինում մեկ այլ մահապարտ-ահաբեկիչ է պայթեցրել:
Սիրիայի ՆԳ նախարարությունը հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 76-ի, վիրավորվել է 128 մարդ:
Al-Jazeera հեռուստաալիքն էլ հայտնել է, որ ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Կիրակի Սիրիայի ԱԳՆ-ն նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որում ասված է, որ պայթյունները փորձ են՝ խոչընդոտելու Ժնևի միջսիրիական բանակցությունները: