Իրաքի Անբար նահանգում պայթյունների հետևանքով զոհվել է 12 մարդ
                        Իրաքի Անբար նահանգում գտնվող Ար֊Ռամադի քաղաքում 2 պայթյուն է գրանցվել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ։ Այս մասին հայտնել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը։
Տեղի անվտանգության համակարգի ներկայացուցչի հայտարարության համաձայն, 2 պայթյուններն էլ իրականացվել են մահապարտ֊ահաբեկիչների կողմից։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

