Իրաքում պայթյունների հետևանքով զոհվել է 19 մարդ
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մի շարք պայթյուններ են որոտացել, որի հետևանքով զոհվել է 19 մարդ, 28֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
Առաջին պայթյունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնի շիական մզկիթում։ Մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է մզկիթի մուտքի մոտ։ Ըստ նախնական տվյալների՝ զոհվել է 13 մարդ։
Եվս 1 պայթյունի հետևանքով տուժել է 28 մարդ։
Երրորդ ռումբի պայթյունը գրանցվել է ավտոճանապարհին, ինչն 2 մարդու մահվան պատճառ է հանդիսացել։ Պայթյուն է գրանցվել նաև Մոսուլ քաղաքում։ Զոհվել է 2 մարդ։