Իրաքում պայթյունների հետևանքով զոհվել է 21 մարդ
Իրաքի Մոսուլ քաղաքում մեքենաների պայթյուններ են գրանցվել, որի հետևանքով զոհվել է 21 մարդ։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Նշվում է, որ զոհվածներից ավելի քան 10֊ը զինվորներ են։ Պայթյուններն որոտացել են քաղաքի արևմտյան շրջաններում։
Հիշեցնենք, որ նախօրեին Բաղդադում պայթյունների հետևանքով գրանցվել էր 19 զոհ, 28 վիրավոր։