Խոշոր հրդեհ Մոսկվայում. կա 12 զոհ, որոնցից 9-ը միգրանտներ են. տեսանյութ
Մոսկվայի արևելքում` Ստրոմինկա փողոցի կարի արտադրամասում, խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Ըատ նախնական վարկածի` հդեհի պատճառը դիտավորալ հրկիզումն է եղել: Քննիչներն արդեն 2 հրկիզման տեղ են բացահայտել:
Հրդեհի տարածքը կազմել է 3 հազար քմ: Հրդեհի հետևանքով փլուզվել է ֆաբրիկայի տանիքը:
Բոլոր զոհերը կարի ֆաբրիկայի աշխատակիցներ են: Իրավապահները հայտնում են, որ զոհերից 9-ը, հավանաբար, միգրանտներ են: Նրանց ինքնությունն առայժմ պարզված չէ: Հայտնի է նաև, որ զոհերից 3-ն անչափահաս են:
Միջադեպի առիթով քրեական գործ է հարուցվել:
Ներկայացնում ենք տեսանյութը: