Միջերկրական ծովում աֆրիկացի 20 միգրանտներ մահացել են ցրտից
Միջերկրական ծովում Հյուսիսային Աֆրիկայից Իտալիա ուղեւորվող 20 միգրանտ է մահացել: Փրկարարական լաստանավի վրա մոտ 100 մարդ է եղել, որոնք հասել են Իտալիայի ափերին:
Վերջին տարիներին Աֆրիկայի հյուսիսից Իտալիա են տեղափոխվել տասնյակ հազարավոր միգրանտներ, որոնք հիմնականում փախել են լիբիական կոնֆլիկտի ռազմական գործողություններից:
Միգրանտների մեծամասնությունը նախընտրում է մնալ Եվրամիության երկրներում: