23892 դիտում
12:11 31-01-2016
Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում. բախվել են ՀՀ ՊՆ և Ոստիկանության զորքերի ծառայողների ավտոմեքենաները. բոլոր վիրավորները պայմանագրային զինծառայողներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` հունվարի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում` թիվ 24 հասցեի դիմաց, բախվել են Արմավիրի մարզի Վանանդ գյուղի բնակիչ, 31-ամյա Վլադիմիր Երոյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 45 AA 222 համարանիշի և Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 22-ամյա Արամայիս Խաչատրյանի վարած Mercedes մակնիշի 34 RՍ 878 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Երոյանը և վերջինիս ուղևորներ, Արմավիրի մարզի Շենավան գյուղի բնակիչներ, 27-ամյա Սերյոժա Երոյանը, 23-ամյա Արմեն Կարապետյանը և Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ, 35-ամյա Արարատ Սարոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են` 2-ը Աստղիկ բժշկական կենտրոն, 2-ը` թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վարորդներից Վ. Երոյանը ծառայում է ՀՀ ոստիկանության զորքերում` որպես պայմանագրային զինծառայող, իսկ վարորդ Ա. Խաչատրյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում` որպես պայմանագրային զինծառայող:
Հիվանդանոց տեղափոխվածները նույնպես պայմանագրային զինծառայողներ են:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր ե նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16810 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ