«Բավարիայի» ղեկավարությունը ստեր հորինողներին «տեղն» է դրել
«Բավարիայի» տնօրենների խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն իր աջակցությունն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային:
«Գվարդիոլան կշարունակի աջակցություն ստանալ «Բավարիայի» ցանկացած մարդուց մինչև աշխատանքի վերջին օրը: Նրանք, ովքեր «ստեր» են հորինում, այդ մասին պետք է հիշեն», ասել է Ռումենիգեն:
Նշենք, որ որոշ գերմանական լրատվամիջոցներ գրել էին, որ Գվարդիոլայի և «Բավարիայի» մի շարք առաջատար խաղացողների միջև հարաբերությունները վատթարացել են մարզչի աշխատաոճի պատճառով, իսկ թիմի ներսում մթնոլորտը վերջին շրջանի ամենալարված կետին է հասել: Ընդ որում, խաղացողների մեկը` իր անունը չհրապարակելու պայմանով, կապ էր հաստատել մամուլի հետ:


