«Յուվենտուսի» տնօրենը տեղն է դրել Պոգբայի և Մխիթարյանի գործակալին
«Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան տեղն է դրել թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլային: Նշենք, որ նաև Հենրիխ Մխիթարյանի գործակալը հանդիսացող Ռայոլան հայտարարել է, որ առանց իրեն տեղեկացնելու «Բարսելոնան» իրավունք չունի բանակցություններ վարել «Յուվենտուսի» հետ՝ Պոգբայի տրանսֆերի շուրջ:
«Նրանք, ովքեր ցանկանում են ձեռք բերել Պոլ Պոգբային, պետք է բանակցություններ վարեն «Յուվենտուսի», այլ ոչ թե՝ Մինո Ռայոլայի հետ, որն ընդամենը ֆուտբոլիստի գործակալն է:
Մենք արդեն մի քանի ամիս շարունակ բանակցություններ ենք վարում «Բարսելոնայի» հետ: Դրանք ընթանում են լուրջ և գործնական մթնոլորտում: Հենց այդպես պետք է աշխատանքը տանել, երբ դրանցում մասնակցում են մեծ պատմությամբ հայտնի ակումբները:
«Բարսելոնան» մեզ կոնկրետ առաջարկ է արել, մենք մերժել ենք», ասել է Մարոտան: