Անդրանիկ Քոչարյանենք իրենց Վազգեն Սարգսյանի տեղն են դրել, բայց Սարգսյանի ոչ մի բանն էլ չարժեն․ Սեյրան Օհանյան․ Yerkir.am․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մեր երկրի այսօրվա իրավիճակը կախված է ինչ-որ մեկ տնի՞ց, Անդրանիկ Քոչարյանը թող գնա մտածի. [url=https://www.yerkir.am/news/view/227496.html?fbclid=IwAR3-aBT19adHSi0rxnD55-XUsubomL8IRqLmkUWAtQzfmzV8qYocITSR-EY]Yerkir.am[/url]-ի և մի քանի այլ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանի հարցին, թե Վահագնի թաղամասում շքեղ առանձնատունն ի՞նչ բիզնես միջոցներով է կառուցել։
«Իրենց Վազգեն Սարգսյանի տեղն են դրել, բայց Վազգեն Սարգսյանի ոչ մի բանը չարժեն Նա մեկ կոչով ազգ է համախմբել, մահապարտների ստորաբաժանումներ ձեւավորել, ի՞նչ է արել Ազգային ժողովը երկիրը համախմբելու համար։ Ի՞նչ է արել պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովը՝ իր կազմով, որը քննում էր բոլոր գեներալներին, որ գնան՝ զինկոմիսարիատների, պաշտպանության նախարարության հետ զորահավաքը մինչեւ վերջ իրականացնեն։ Նրանք չեն մոբիլիզացրել ազգին»,- նշեց նա։
Ըստ պաշտպանության նախկին նախարարի՝ մեր ազգի ամբողջ պատմության ընթացքում կարմիր թելով գնացել է՝ վտանգի պահին մենք միասնական ենք: «Այս պատերազմի ժամանակ այս ղեկավարությունը՝ համապատասխան իրենց կառույցներով, ջարդեցին մեր այդ առանձնահատկությունը, մեր գաղափարական հենքը։ Թող գնան՝ դրա մասին մտածեն»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը։
Տեսանյութը՝ [url=https://www.yerkir.am/news/view/227496.html?fbclid=IwAR3-aBT19adHSi0rxnD55-XUsubomL8IRqLmkUWAtQzfmzV8qYocITSR-EY]Yerkir.am[/url]-ի