2021 դիտում
09:01 30-01-2016
2015 թվականին ֆիզիկական անձանց անունով Հայաստան եկած տրանսֆերտների ցուցանիշը 2007 թվականից ի վեր ամենացածրն է եղել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Անցած 2015 թվականին ֆիզիկական անձանց անունով Հայաստան եկած տրանսֆերտների ցուցանիշը 2007 թվականից ի վեր ամենացածրն է եղել։ Բանն այն է, որ 2007 թվականին ոչ առևտրայի տրանսֆերտների զուտ ներհոսքը (եկած գնացած գումարների դրական տարբերությունը) կազմել է 1 միլիարդ 58 մլն 310 հազար դոլար։ Իսկ 2015-ին տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել 891 մլն 390 հազար դոլար։ Տեղեկացնենք, որ 2007-ից սկսած տրանսֆերտները շարունակաբար աճել են։ Իհարկե, 2009-ին միջազգային ճգնաժամով պայմանավորված, տրանսֆերտները կրկին նվազել և կազմել են 929 մլն 235 հազար դոլար, բայց հաջորդ տարիներին թիվը կրկին շարունակել է աճել։ Իսկ այսօր, փաստորեն, կարող ենք արձանագրել, որ Հայաստանի տնտեսությունը ներկայումս ավելի վատ վիճակում է հայտնվել, քան 2008-ի վերջից սկսված միջազգային տնտեսական ճգնաժամի ժամանակ։ Ու եթե այդ ժամանակ հույս կար, որ միջազգային տնտեսական ճգնաժամից հետո իրավիճակը կշտկվի, սակայն այսօրվա վիճակը մոտ ապագայում դժվար թե շտկվի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3512 դիտում
22:40 05-01-2015
«Բարսելոնա»-ն 2007 թվականից ի վեր առաջին անգամ կրկնել է իր բացասական ցուցանիշը
1894 դիտում
16:58 18-01-2019
2018թ. արձանագրվել է սպանության 36 դեպք՝ նվազագույն ցուցանիշը 1980 թվականից ի վեր. դատախազություն
1559 դիտում
19:00 18-01-2019
2018թ. արձանագրվել է սպանության 36 դեպք. նվազագույն ցուցանիշը 1980 թվականից ի վեր. ՀՀ դատախազություն
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը