«Բարսելոնա»-ն 2007 թվականից ի վեր առաջին անգամ կրկնել է իր բացասական ցուցանիշը
Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Բարսելոնա»-ն մրցակցի հարկի տակ 0:1 հաշվով զիջեց «Ռեալ Սոսիեդադ»-ին:
Այդպիսով, կատալոնյան թիմը Իսպանիայի առաջնության շրջանակում երկրորդ անընդմեջ խաղում չկարողացավ գրավել մրցակիցների դապրասը: Նախորդ տուրում «Բարսելոնա»-ն չէր կարողացել խոցել «Խետաֆե»-ի դարպասը: Խաղն ավարտվել էր 0:0 հաշվով:
Վերջին անգամ նման բացասական ցուցանիշ կատալոնացիները գրանցել էին 2007 թվականի սեպտեմբերին: