211652_close_icon

Բեռլինում Հայոց Բանակի օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել

views-count1411 դիտում article-date 20:55 29-01-2016
Հունվարի 28-ին Գերմանիայում Հայաստանի դեսպանությունում կազմակերպվել էր Հայոց բանակի օրվան նվիրված պաշտոնական ընդունելություն: Միջոցառմանը ներկա էին Գերմանիայի Պաշտպանության նախարարության տարածաշրջանային վարչության ղեկավարներ, Գլխավոր շտաբի բարձրաստիճան սպաներ, մի շարք երկրների ռազմական կցորդներ, պատգամավորներ, Հեսսեն երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Ֆերան և քաղաքական-հասարակական գործիչներ: Երեկոյի ընթացքում ներկաներին ողջունեցին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Գերմանիայում ՀՀ ռազմական կցորդ գնդապետ Մեսրոպ Նազարյանը և Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի Թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը:

Նմանատիպ նյութեր