1723 դիտում
22:46 29-01-2016
Սանկտ Պետերբուրգում Հայոց Բանակի օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել
Հունվարի 28-ին Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայ համայնքի հետ համատեղ կազմակերպեց հանդիսավոր միջոցառում` նվիրված Հայոց բանակի 24-րդ տարեդարձին:
Արարողությանը մասնակցեցին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը, Սանկտ-Պետերբուրգի զինվորական ակադեմիաներում ՀՀ ունկնդիրների ազգային խմբի ղեկավար Մարկլեն Սաքանյանը, Սանկտ-Պետերբուրգում ուսանող ՀՀ սպաներ և կուրսանտներ, ազատամարտիկներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և հոգևոր հայրեր:
Ողջույնի և շնորհավորանքի խոսքով ներկաներին դիմեց Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը:
Հայոց բանակի 24-րդ ամյակի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ բանակի 3 սպաներ, ինչպես նաև համայնքի 2 ներկայացուցիչներ պարգևատրվեցին մեդալներով:
Հանդիսավոր միջոցառմանը նախորդեց Գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի գերեզմանին պսակների զետեղման արարողությունը և Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Կատարինե եկեղեցում տեղի ունեցած ժամերգությունը:
Նմանատիպ նյութեր
1749 դիտում
20:09 29-01-2014
Հայոց Բանակի օրվան նվիրված միջոցառում` Սանկտ Պետերբուրգում
1080 դիտում
20:48 29-01-2015
Բանակի օրվան նվիրված միջոցառում՝ Սանկտ-Պետերբուրգում
2137 դիտում
22:48 31-01-2019
Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառում է անցկացվել Սանկտ-Պետերբուրգում
Այս բաժնից
1216 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
763 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը