211652_close_icon
views-count3198 դիտում article-date 16:16 03-02-2015

Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել Թեհրանում

Հունվարի 28-ին Իրանում ՀՀ դեսպանությունը Թեհրանի Հայ ակումբի սրահում կազմակերպել էր ընդունելություն՝ Հայոց բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ: Ընդունելությանը ներկա էր Իրանի մեջլիսի իրանահայ պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը, Իրանի ռազմական կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներ, դիվանագետներ, համայնքային մարմինների և միությունների ներկայացուցիչներ: Իր ելույթում Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը ներկայացրեց Հայոց բանակի կայացման և ձեռքբերումների ուղին: Այնուհետև ելույթով հանդես եկավ ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Սևադա Շաբանյանը, ով իր խոսքում անդրադարձավ բանակի կազմավորման, զարգացման ու բանակաշինության հիմքերին, ինչպես նաև ընդգծեց ներկայումս բանակի առջև դրված խնդիրների լուծման բարձր արդյունավետությունը:

Նմանատիպ նյութեր