2499 դիտում
13:40 29-01-2016
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների դաժան սպանության գործով հերթական դատական նիստն է. հարցաքննվում են հարազատները
Գյումրիում ռուսական ռազմաբազայի տարածքում գտնվող դատարանում այսօր՝ հունվարի 29-ին, մեկնարկել է Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների դաժան սպանության գործով հերթական դատական նիստը:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այսօր շարունակվելու է Ավետիսյանների հարազատների հարցաքննությունը: Նախորդ դատական նիստին վատ ինքնազգացողության պատճառով նրանք խնդրել էին հետաձգել իրենց հարցաքննությունը:
Ներկա պահին հարազատները վկայություն են տալիս: Այս անգամ եւս վկաների ցուցմունքները ուղիղ միացմամբ չեն հեռարձակվում:
Հիշեցնենք, որ նախորդ դատական [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/22/75195/]նիստին [/url]հարազատներից մի քանիսի ինքնազգացողությունը հենց դատարանի դահլիճում վատացել էր:
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/12/39414/]հայտնել [/url]էր, որ 2015թ-ի հունվարի 12-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները տեղի հրշեջ-փրկարարների հետ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել էին 6 հոգու դի: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը` կին, մեկն էլ` աղջիկ, որոնց վրա կային հրազենային հետքեր: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով: Ավելի ուշ պարզվել էր, որ սպանվածներն են ընտանիքի հայրը` Սերյոժա Ավետիսյանը, ընտանիքի մայրը` Հասմիկ Ավետիսյանը, նրանց որդին` Արմեն Ավետիսյանը, վերջինիս կինը` Արաքս Ավետիսյանը, դուստրը` Աիդա Ավետիսյանը, իսկ 2-ամյա երեխան Հասմիկ Ավետիսյանն էր: Ողջ էր մնացել միայն 6 ամսական երեխան` Սերյոժա Ավետիսյանը, ում տեղափոխել էին հիվանդանոց և վիրահատել էին, սակայն օրեր անց փոքրիկ Սերյոժան նույնպես մահացել էր:
Նմանատիպ նյութեր
1872 դիտում
14:54 22-01-2016
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով դատական նիստը հետաձգվեց. վկաներից մի քանիսը վատառողջ էին
Այս բաժնից
2245 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
697 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
646 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի