1872 դիտում
14:54 22-01-2016
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով դատական նիստը հետաձգվեց. վկաներից մի քանիսը վատառողջ էին
Գյումրիի ռուսական ռազմաբազայի տարածքում գտնվող դատարանում ընթացող Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով դատական նիստը հետաձգվեց:
Ինչպես հայտնում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այն հետաձգվեց մինչեւ հուվարի 29-ը: Նշենք, որ վկայություն էին տալիս Ավետիսյանների հարազատները, որն ուղիղ եթերով չէր հեռարձակվում: Հարազատների մի մասը վատառաողջ էր, հետեւաբար նրանց վկայությունը նախատեսված է հաջորդ դատական նիստում:
Դրանից առաջ հայտնել էինք, որ դատական նիստը սկսեց 30 րոպե ուշացումով: Վալերի Պերմյակովը արձագանքելով Հարություն Մովսիսյանին՝ նշել էր, որ իրեն մեղավոր է ճանաչում ամեն ինչում: Դատարանում էին Ավետիսյանների հարազատները, հ/կ-ների ներկայացուցիչներ: Դատական նիստի ընթացքում հարազատներից մի քանիսի ինքնազգացողությունն էլ վատացել էր եւ տեղում բուժօգնություն էր ցուցաբերվել: Դատական նիստին լարված իրավիճակ էր տիրում՝ անեծքներ ու մեղադրանքներ հարազատների կողմից:
Ավելի վաղ էլ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ 2015թ-ի հունվարի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները տեղի հրշեջ-փրկարարների հետ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել էին 6 հոգու դի: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը` կին, մեկն էլ` աղջիկ, որոնց վրա կային հրազենային հետքեր: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով: Ավելի ուշ պարզվել էր, որ սպանվածներն են ընտանիքի հայրը` Սերյոժա Ավետիսյանը, ընտանիքի մայրը` Հասմիկ Ավետիսյանը, նրանց որդին` Արմեն Ավետիսյանը, վերջինիս կինը` Արաքս Ավետիսյանը, դուստրը` Աիդա Ավետիսյանը, իսկ 2-ամյա երեխան Հասմիկ Ավետիսյանն էր: Ողջ էր մնացել միայն 6 ամսական երեխան` Սերյոժա Ավետիսյանը, ում տեղափոխել էին հիվանդանոց և վիրահատել էին, սակայն օրեր անց փոքրիկ Սերյոժան նույնպես մահացել էր:
Լուսանկարը՝ Photolur-ի
Նմանատիպ նյութեր
2496 դիտում
13:40 29-01-2016
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների դաժան սպանության գործով հերթական դատական նիստն է. հարցաքննվում են հարազատները
Այս բաժնից
2176 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
640 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
589 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի