Ռոնալդուն դժգոհություն է հայտնել, որ «Ռեալը» հետաքրքրված է Նեյմարով
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դժգոհություն է հայտնել, որ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հետաքրքրված է «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարի ծառայություններով:
Ռոնալդուին դուր չի գալիս, որ Պերեսը նրան փոխարինող է փնտրում: Ընդ որում, Ռոնալդուն ինքը հասկանում է, որ իր կարիերան «Ռեալում» մոտենում է ավարտին:
Իր հերթին, Ֆլորենտինո Պերեսին դուր չեն գալիս Ռոնալդուի այն հայտարարությունները, որ չգիտի, թե որտեղ է կարիերան շարունակելու, հայտնում է Sport.es-ը:


