Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել Գերմանիայի խորհրդարանի ընդունած բանաձևի վերաբերյալ
Ադրբեջանը ծանր է տարել Բունդեսթագի կողմից մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ «Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության պահանջ» բանաձևի ընդունումը:
Այդ կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է. «Ադրբեջանի հետ կապված բանաձևի ընդունումը չի համապատասխանում Գերմանիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ոգուն և ծառայում է երկկողմ կապերի լարվածությանը: Մենք գտնում ենք, որ դա կապված է մի շարք պետությունների կողմից տրամադրված կեղծ տեղեկատվության հետ, որոնք փորձում են ստվել գցել Ադրբեջանի հեղինակության վրա»:
Նշենք, որ բանաձևը նախաձեռնել են Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական, Քրիստոնյա-սոցիալական միությունները և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: