211652_close_icon
views-count1351 դիտում article-date 14:15 09-09-2014

Նոյեմբերին Փարիզում կկայանա Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը. Պասկալ Մոնյե

Նոյեմբերին Փարիզում ակնկալվում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն: Ինչպես փոխանցում է apa գործակալությունը, ֆրանսիացի դեսպանը նշել է, որ հանդիպմանը քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներին առնչվող հարցեր: «Կարծում եմ, որ այդ հանդիպումը խաղաղության պահպանման առումով նշանակալի կլինի»,-ասել է Մոնյեն:

Նմանատիպ նյութեր