Ռոնալդուն բրազիլացի ֆոտոմոդելի հետ գնդակին տիրապետելու մրցույթ է անցկացրել ու «պարտվել». տեսանյութ
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բրազիլացի ֆոտոմոդել Ալեսանդրա Ամբրոսիոյի հետ «GQ» ամսագրում ֆոտոսեսիա անցկացնելուց հետո այս անգամ էլ ուժերը չափել են գնդակի հետ տեխնիկա ցուցադրելու մեջ:
Ինչպես եւ սպասվում էր, Կրիշտիանու Ռոնալդուն «պարտվել» է գեղեցկուհուն: