Նեյմար. Ռոնալդուն արժանի է «Ոսկե Գնդակին»
«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը գովեստի խոսքեր է ասել «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին:
«Ռոնալդուն արժանի է «Ոսկե գնդակին»: Եթե տրամաբանորեն մտածենք, ապա Ռոնալդուն իր թիմին ու իր ազգային հավաքականին հասցրել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսներին:
Իմ համար «Ոսկե գնդակը» նպատակ է: Սակայն ակնհայտ է, որ այս տարի ես այն չեմ ստանա: «Ոսկե գնդակը» քո աշխատանքի պտուղն է, այն պետք է ստանալ համառ աշխատանքի արդյունքում», ասել է բրազիլացին: