211652_close_icon
views-count2062 դիտում article-date 14:25 24-08-2024

Անդրանիկ Մանուկյանը դեռ զրկված է իր հողամասը լիարժեք տնօրինելու եւ տիրապետելու՝ ըստ նպատակային նշանակությամբ՝ «բնակելի կառուցապատման» իրավունքից. Aravot.am

ՀՀ վարչական դատարանում (դատավոր՝ Կ. Զարիկյան) օգոստոսի 21-ին շարունակվեց «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար, «Գաթա բենդ»-ի համահիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանի հայցն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի գործով դատական նիստը:

Երեւանի քաղաքապետարանն ընդհանրապես դատական նիստերին չի մասնակցում: Դատարան էին ներկայացել երրորդ անձ ճանաչված «Օկտագոն» ՍՊ ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Խուրշուդյանը, հայցվոր Անդրանիկ Մանուկյանը եւ նրա ներկայացուցիչներ Վահե Սեդրակյանն ու Ալբերտ Կանդալյանը:

Հիշեցնեմ, որ այս գործով դատարան հրավիրված փորձագետները պատասխանում են «Օկտագոն» ՍՊ ընկերությանը տրամադրած շինարարության թույլտվությանը, որով Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոցի 2-րդ անցուղի 5/9 բնակելի տան հասցեում իրականացնում են բազմաբնակարան՝ տասներկուհարկանի բնակելի շենքի կառուցման աշխատանքներ: «Շինարարատեխնիկական փորձաքննության թիվ ԷԸ-22/Պ-0002/1 եզրակացության համաձայն, «շինարարատեխնիկական փորձաքննություն» մասնագիտացմամբ դատական փորձագետի որակավորում ունեցող Արման Արսենյանը եզրակացրել էր, որ Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 2-րդ անցուղի 5/4 հասցեին հարակից կառուցվող Թումանյան փողոցի 2-րդ անցուղի 5/9 հասցեի բազմաբնակարան բնակելի համալիրի փաստացի տեղակայմամբ խախտվում են ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային եւ գյուղական բնակավայրերի հատակագծում եւ կառուցապատում» շինարարական նորմի թիվ 79, 80, 297, 300, 439 եւ 449 եւ ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի եւ շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերի թիվ 149, 150, 151, 152 կետերի պահանջները եւ որ Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 2-րդ անցուղի 5/9 հասցեի բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցմամբ հայցվոր Անդրանիկ Մանուկյանը զրկվում է իրեն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Թումանյան փողոցի 2-րդ անցուղի 5/4 հասցեի հողամասը լիարժեք տնօրինելու եւ տիրապետելու՝ ըստ նպատակային նշանակությամբ՝ «բնակելի կառուցապատման» իրավունքից, քանի որ բազմաբնակարան բնակելի շենքին կից կառուցապատումը կառաջացնի վերը թվարկված քաղաքաշինական նորմերի խախտումներ»:

Մեր նախորդ հրապարակումներից տեղեկացել եք, որ դատարանը լսել է փորձագետ Արտաշես Հովհաննիսյանին, ով Անդրանիկ Մանուկյանի՝ Թումանյան փողոցի 2-րդ անցուղու 5/4 տան հարեւանությամբ «Օկտագոն» ընկերության կողմից տասներկու հարկանի շենքի կառուցման հետ կապված տվել էր եզրակացություն, համաձայն որի՝ շինարարությունն ընթանում է քաղաքաշինական նորմերին համապատասխան, «Պրոէքսպերտ» ՍՊԸ-ի փորձագետ Տիգրան Ալեքսանյանին, ով այս տարվա մայիսի 30-ի դատական նիստի ժամանակ ասաց. «Պատվիրատու «Օկտագոն» ընկերության կողմից իրեն է տրամադրվել փաստաթղթերը, շինարարությունը կատարվում է այնտեղ, որտեղ նախագծված է»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր