Օզբիլիզն առաջին մարզումն անցկացրեց «Ռայո Վալեկանոյում»
Հայաստանի հավաքականի եւ թուրքական «Բեշիքթաշի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզը մինչեւ մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ հանդես կգա իսպանական «Ռայո Վալեկանոյում»:
Ակնկալվում է, որ հայ ֆուտբոլիստը «Ռայոյի» հետ բուժզննում անցնելուց հետո անմիջապես պայմանագիր կկնքի: Գործարքի մասին առայժմ պաշտոնապես չի հայտարարվել, սակայն Օզբիլիզը իսպանական ակումբում արդեն առաջին մարզումն է անցկացրել:
Հշեցնենք, որ Օզբիլիզը հունվարին «Սպարտակից» տեղափոխվեց «Բեշիքթաշ», որի հետ 4,5 տարվա պայմանագիր կնքեց:


