Հայաստանի հավաքականն առաջին մարզումն անցկացրեց Կրանս-Մոնտանայում
Մայիսի 28-ին Հայաստանի ազգային հավաքականն անցակացրեց առաջին մարզումը Կրանս-Մոնտանայում, ուր մեր թիմը ժամանել է այսօր: ԱՄԷ-ի հավաքականի հետ հիմնական կազմում հանդես եկած ֆուտբոլիստները մարզվեցին ավելի թեթև ծրագրով՝ անցկացնելով վերականգնողական մարզում: Մնացած ֆուտբոլիստներն անցկացրեցին լիարժեք մարզում:
Հաջորդ մարզումը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի վաղը՝ մայիսի 29-ին: