Շալանդի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը իր առաջին մարզումն անցկացրեց
Մայիսի 21-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի «բաց» մարզումը՝ Բեռնար Շալանդի գլխավորությամբ: Մարզմանը մասնակցում էին 22 ֆուտբոլիստներ, իսկ Ռոման Բերեզովսկին հավաքականին կմիանա այսօր երեկոյան:
Մարզման ընթացքում ֆուտբոլիստները կատարեցին մի շարք վարժություններ, որոնք ուղղված էին ճկունության, կոորդինացիայի, դիմացկունության բարելավմանը: Այնուհետև ֆուտբոլիստներն իրականացրին գնդակով վարժություններ, իսկ մարզման վերջում տեղի ունեցավ երկկողմանի խաղ:
Մարզումից հետո տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի և ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանի և Յուրա Մովսիսյանի մամուլի ասուլիսը:
Մարզման և մամուլի ասուլիսի տեսանյութերը կներկայացնենք մի փոքր ուշ: