ԱՄՆ-ին պետք է առաջնորդ, ով կկարողանա լեզու գտնել Ռուսաստանի, Չինաստանի ու Ճապոնիայի հետ. Դ. Թրամփ
ԱՄՆ նախագահ հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը վստահ է, որ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է այնպիսի առաջնորդ, ով կկարողանա ընդհանուր հայտարարի գալ Մոսկվայի, Տոկիոյի ու Պեկինի հետ:
«Այս երկրին անհրաժեշտ է այնպիսի մեկը, ով ունակ կլինի գործարքներ կնքել, ով կկարողանա պայմանավորվածություն ձեռք բերել Ռուսաստանի, Չինաստանի, ինչպես նաև Ճապոնիայի հետ: Տարեկան ԱՄՆ է ուղարկվում միլիոնավոր ավտոմեքենա, և ի՞նչ ենք ստանում մենք արդյունքում՝ դեֆիցիտն է տիրում Չինաստանի ու Ճապոնիայի հետ առևտրային հարաբերություններում»,-մեջբերում է Reuters գործակալությունը Թրամփի խոսքը:
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր նաև, որ ԱՄՆ-ի կառավարության մեջ չպետք է տեղ ունենա «երեխաները», իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել էր, որ Թրամփը նախագահ թեկնածուներից ամենահաջողվածն է նախընտրական մրցապայքարում: