211652_close_icon
views-count89594 դիտում article-date 18:18 26-01-2016

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Ford Transit, Mercedes ML, ZAZ, Toyota Camry, Subaru Impreza ավտոմեքենաները. կա 7 վիրավոր. ականատեսները նշում էին, որ վթարի պատճառը եղել է մերկասառույցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Այսօր` հունվարի 26-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահամաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Mercedes ML մակնիշի 99 FM 996 համարանիշի, ZAZ 11 0557 մակնիշի 688 ԼԼ 62 համարանիշի, Toyota Camry մակնիշի T 505 YP 42 համարանիշի, Ford Transit մակնիշի 34 DN 605 համարանիշի և Subaru Impreza մակնիշի 34 DC 336 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Մի քանի վիրավորների ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները, հիմնականում` երիտասարդ տղաներ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վթարի պատճառը եղել ճանապարհի մերկասառույցը, իսկ վթարի հարևանությամբ ապրող բնակիչները ասում էին. «Ժամանակին նշված ճանապարհահատվածում արագությունը տրված էր 60կմ/ժ, սակայան, չգիտես ինչու, որոշվեց սարքել 90 կմ/ժ, ինչի պատճառով էլ հաճախակի են վթարներ լինում, էլ չենք ասում, որ արագաչափ սարք էին տեղադրել, էդ ել հանին` տարան»: *** 27/02/2016 09:30 [color=#EF2929]Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են՝ Toyota-ն վարել է Երևան քաղաքի Դրոյի փողոցի բնակիչ, 21-ամյա Արսեն Մաթևոսյանը, Mercedes-ը վարել է Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչ, 27-ամյա Կարեն Շահինյանը, Ford Transit-ը վարել է Երևան քաղաքի Մարգարյան 1-ին նրբանցքի բնակիչ, 37-ամյա Արմեն Ղարիբյանը, ZAZ-ը վարել է Երևան քաղաքի Քրիստափորի 2-րդ նրբանցքի բնակիչ, 29-ամյա Ավետիք Մկրտչյանը: Պարզվել է նաև, որ Mercedes-ն էլ բախվել է կայանված վիճակում գտնվող Կոտայքի մարզի Նոր Գեղիի բնակիչ, 34-ամյա Ռուբեն Թոփչյանին պատկանող Subaro մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել վարորդներից Ա. Մաթևոսյանը, Ա. Ղարիբյանը, Կ. Շահինյանը և վերջինիս ուղևորներ՝ համագյուղացիներ, 30-ամյա Վանուշ Սողոյանը, 57-ամյա Ալիսա Սիրականյանը և 46-ամյա Նելի Եղիազարյանը: 1 հոգի էլ հիվանդանոց է ընդունվել, սակայն հրաժարվել է բժշկական օգնությունից՝ պատճառաբանելով, որ ինքը գանգատներ չունի: [/color] [color=#EF2929] Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 127+
127+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր