Բենզեման ներկայումս Եվրոպայի ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման` Պրիմերայի 21-րդ տուրում «Բետիսի» հետ խաղում աչքի ընկնելով, այս մրցաշրջանում 21-րդ գոլը գրանցեց ի հաշվին` ակումբի կազմում:
Ֆրանսիացու հաշվին Իսպանիայի առաջնության 17 խաղում 16 գոլ է խփել, իսկ Չեմպիոնների լիգայի 4 խաղում` 4 գնդակ: Այսինքն, 28-ամյա հարձակվողը միջինը գոլ է խփում 69 րոպեն մեկ. դա Եվրոպայում լավագույն ցուցանիշն է այս մրցաշրջանում: Նախկինում Բենզեման չէր հաղթահարել նույնիսկ յուրաքանչյուր 100 րոպեն մեկ գոլ խփելու նշաձողը:
Բենզեմայից հետո` Եվրոպայի ամենաարդյունավետ ֆուտբոլիստներն են.
2. Զլաթան Իբրահիմովիչ` 81 րոպե
3. Ռոբերտ Լևանդովսկի` 82
4. Գոսնալո Իգուաին` 85
5. Պիեր-Էմերիկ Օբամեյանգ` 86
6. Գարեթ Բեյլ` 89
7. Լուիս Սուարես` 95
8. Նեյմար` 95
9. Տոմաս Մյուլեր` 99
10. Լիոնել Մեսի` 101
Նշենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն այս մրցաշրջանում գոլ է խփում 118 րոպեն մեկ: