Բենզեման բաց կթողնի Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման` ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Եվրոպայի Սուպերգավաթի համար հանդիպումը:
Ֆուտբոլիստը ազդրի հետ կապված խնդիրներ ունի և նրա մասնակցությունը մրցաշրջանի առաջին պաշտոնական խաղին գրեթե բացառված է:
Եվրոպայի Սուպերգավաթի համար հանդիպումը կկայանա օգոստոսի 9-ին, «Ռեալի» մրցակիցը կլինի «Սևիլյան»: