39266 դիտում
17:21 26-01-2016
Գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը` իր և Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի «լարված» հարաբերությունների մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն, ադրադառնալով իր և Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի «լարված» հարաբերություններին, ասաց, որ իրենց հարաբերությունները աշխատանքային են և կառուցողական:
«Հարկադիր կատարման ծառայությունը աշխատում է շատ օպերատիվ Արդարադատության նախարարի հետ, ու մենք շատ օպերատիվ լուծումներ ենք ստանում, և դրա համար շնորհակալ ենք նաև Արդարադատության նախարարին»:
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ անընդհատ Արդարդատության նախարարների հետ խնդիրներ էիք ունենում, և ինչպե՞ս է ստացվում, որ այս նախարարի հետ չունեք խնդիրներ, Մ. Պողոսյանն այսպես պատասխանեց.
«Եթե աշխատանքային հարաբերությունները մի նախարարի հետ ավելի կառուցողական են, դա միայն ողջունելի է»:
Լրագրողի այն հարցին էլ, թե փաստորեն նախորդ նախարարները կառուցողակա՞ն չէին, Մ. Պողոսյանը հորդորեց համեմատականներ չանցկացնել:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
Նմանատիպ նյութեր
5364 դիտում
13:23 26-01-2016
Արդյո՞ք լարված են ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի եւ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հարաբերությունները