Մարոկկոյի ափերի մոտ 6.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Ռիխտերի սանդղակով 6.2 մագնիտուդ ոըժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մարոկկոյի մոտ՝ միջերկրական ափերին, տեղեկացնում է Ria Novosti-ն՝ հղում անելով ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությանը:
Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Էլ-Խոսեյմ քաղաքից 68 կմ դեպի հյուսիս-արևելք: Հիպոկենտրոնը եղել է 10 կմ խորության վրա:
Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են տեղի ժամանակով ժամը 05:22-ին: