211652_close_icon
views-count4769 դիտում article-date 23:10 31-03-2014

Ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթարներ Երևանում

Այսօր՝ մարտի 31-ին, շղթայական ավտովթարներ էին տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհին, կամրջի մոտ բախվել էին Peugeot 407 մակնիշի 20 OL 186 համարանիշի, Daewoo Nexia մակնիշի S 7699 համարանիշի, ВАЗ 2109 մակնիշի 16 LL 033 համարանիշի, ВАЗ 21014 մակնիշի 25 OO 108 համարանիշի և Ford Fiesta մակնիշի 33 UD 659 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ ավտովթարը տեղի էր ունեցել ճանապարհի մերկասառույցի պատճառով: Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր