41766 դիտում
22:39 30-12-2015
Արտակարգ իրավիճակ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթարներ են տեղի ունենում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 2 ժամից ավելի է` Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռցի (Սարկավագի) փողոցում արտակարգ իրավիճակ է ստեղծվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհի մերկասառույցի պատճառով տեղի են ունեցել շղթայական ավտովթարներ: Ճանապարհն ամբողջովին պատված է սառույցով, իսկ պատկան մարմինները չեն բարեհաճում կատարել ճանապարհի մշակման աշխատանքներ:
Վարորդները ամենավերջին խոսքերով հիշում են պատասխանատուներին` ասելով. «Թողնես մենակ լոպազ-լոպազ հայտարարեն, թե վարչական շրջանները ապահովված են անհրաժեշտ տեխնիկայով ու բնակիչը կզգա, ինչպես են օպերատիվորեն վարչական շրջանների չինովնիկները ճանապարհները մաքրում ձնից ու սառույցից»:
[color=#EF2929]
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ «Սանիտեկ» ընկերությունը Քանաքեռ-Զեյթունում անգամ ժամանակ չունի զբաղվելու աղբահանությամբ: Քաղաքացիները ստիպված աղբը դնում են բերնեբերան լցված արկղերի կողքը:[/color]
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+