26281 դիտում
09:38 14-09-2017
Երևանում՝ «Վարդավառ»-ի այգու մոտ, 52-ամյա վարորդը մոպեդով բախվել է հաստաբուն ծառին, նրան տեղում առաջին օգնություն է ցուցաբերել ՊՊԾ ոստիկանը, իսկ հետո իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ սեպտեմբերի 13-ին, մոպեդի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Կուստոյի փողոցում՝ «Վարդավառ»-ի այգու հարևանությամբ, 52-ամյա Հրաչ Թելումյանը իր վարած մոպեդով բախվել է մայթի եզրաքարերին, իսկ հետո հայտնվել գետնին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Թելումյանը մարմնական վնասվածքներով Ոստիկանության ծառայողական ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Այդ պահին նշված հատվածում ծառայություն կատարելիս է եղել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկան Ռաֆայել Ավետիսյանը, ով մինչ վիրավորին հիվանդանոց տեղափոխելը, առաջին բուժօգնություն է ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2101 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)