63776 դիտում
16:29 14-06-2018
Խոշոր ավտովթար Երևանում. 27-ամյա վարորդը Nissan-ով բախվել է հաստաբուն ծառին և այն տապալել. նրան և 4 հոգու տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Նուբարաշեն փողոցում՝ թիվ 15 տան դիմաց, 27-ամյա Սերգեյ Ենոքյանը իր վարած Nissan Teana մակնիշի 88 CQ 788 համարանիշի ավտոմեքենայով բախվել է մայթի եզրաքարերին ու հաստբուն ծառին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Ենոքյանին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, ևս 4 հոգի էլ «Մուրացան» հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+