2608 դիտում
09:56 23-01-2016
2015 թվականին Հայաստան է ներկրվել ընդամենը 95 տուփ Տամիֆլյու. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ»-ի գրավոր հարցմանը տված պատասխանի համաձայն՝ անցած` 2015 թվականի ընթացքում Տամիֆլյու տեսակի դեղամիջոցից Հայաստան է ներկրվել ընդամենը 95 տուփ: Սա այն դեպքում, երբ նախորդ` 2014 թվականին նույն դեղամիջոցից Հայաստան է ներկրվել 2045 տուփ: Նշեք, որ մեկ տուփի մեջ առկա է տասը հաբ:
Ինչպես հայտնի է՝ Տամիֆլյուն համարվում է H1N1 տեսակի («խոզի գրիպ») վիրուսից պաշտպանվելու և այդ հիվանդության դեմ պայքարելու հիմնական դեղամիջոցը: Այն բանից հետո, երբ անցած տարվա վերջին հայտնի դարձավ, որ կրկին Հայաստան է ներխուժել ժողովրդի շրջանում «խոզի գրիպ» անվանումով հայտնի վիրուսը, դեղատներում շատ արագ սկսեց սպառվել Տամիֆլյու տեսակի դեղը, որը բավականին թանկ է:
Մասնավորապես, Ամանորի տոների շրջանում Տամիֆլյուի մեկ տուփը դեղատներում վաճառվում էր մինչեւ 20 հազար դրամով, քանի որ այն շատ դժվար էր հայթայթել: Տոներից հետո դեղատներում կրկին սկսեցին նշված դեղից վաճառել` միջինը տուփը 11 հազար 500 դրամով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1418 դիտում
08:39 18-02-2015
Անցած տարի Հայաստան է ներկրվել 46.475 հատ ավտոմեքենա. Ժողովուրդ
4409 դիտում
09:37 19-11-2019
Թուրքիայից լոլիկ, վարունգ, Պակիստանից՝ կարտոֆիլ է ներկրվել Հայաստան. «Ժողովուրդ»
Այս բաժնից
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1018 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1072 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան