211652_close_icon
views-count1412 դիտում article-date 08:39 18-02-2015

Անցած տարի Հայաստան է ներկրվել 46.475 հատ ավտոմեքենա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անցած տարի Հայաստան է ներկրվել ռեկորդային թվով՝ 46.475 հատ ավտոմեքենա: Հայաստանի անկախության տարիներին սա ավտոմեքենաների ներկրման ամենաբարձ ցուցանիշն է: 2013-ին Հայաստան էր ներկրվել 41.102 ավտոմեքենա: 2014-ին ներկրված ավտոմեքենաների դիմաց ընդհանուր գանձվել է 45 միլիարդ 701 միլիոն դրամ մաքսատուրք: Նշված ավտոմեքենաներից ռուսական արտադրության ավտոմեքենաների թիվը եղել է 1881: Ուշագրավ է, որ 30.000 դոլարից ավել արժեք ունեցող ավտոմեքենաների թիվը կազմել է 1242: Այս ցուցանիշը գրեթե նույն է, ինչ նախորդ տարիներին, դեռ մի բան էլ 2013-ից մի փոքր պակաս է (2013-ին ներկրվել է 1332 թանկարժեք ավտոմեքենա): Նկատենք, որ էժան մեքենաների «ներգաղթը» պայմանավորված է ՀՀ-ի ԵՏՄ անդամակցությամբ: Բանն այն է, որ շուտով ոչ ԵՏՄ անդամ երկրների արտադրության ավտոմեքենաների մաքսազերծման գները կտրուկ կբարձրանան: Դրա համար գործարարները հիմա են բերել, որ հետո թանկ գնով վաճառեն: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր