4487 դիտում
09:37 19-11-2019
Թուրքիայից լոլիկ, վարունգ, Պակիստանից՝ կարտոֆիլ է ներկրվել Հայաստան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Գյուղատնտեսությունը շարունակում է մեր երկրում անկում ապրել, մյուս կողմից էլ ավելանում է մեծ քանակի գյուղմթերքի՝ լոլիկի, վարունգի ու կարտոֆիլի ներկրումը Հայաստան, առավելապես` Թուրքիայից: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից պարզել է, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 3496 տոննա լոլիկ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներմուծված լոլիկը կազմել է ընդամենը 20 տոննա:
Լոլիկը ներկրվել է Իրանից 693 տոննա, Վրաստանից` 46.1 տոննա և հիմանական քանակը` 2756 տոննան՝ Թուրքիայից: Լոլիկն ու կարտոֆիլը ըստ մասնագետների, քիչ են մշակում, որովհետև գյուղացիները իրացման խնդիր ունեն: 150 տոննա կարտոֆիլ, ի դեպ, ներկրվել է նույնիսկ Պակիստանից, որը աշխարհում միակ երկիրն է, որ չի ճանաչում ՀՀ-ն որպես ազատ ու ինքնիշխան պետություն: 2018-ի վեց ամիսներին ՀՀ ներկրվել է 1941 տոննա կարտոֆիլ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում 4041 տոննա, որից Բելառուսից` 471 տոննա, Իրանից` 343 տոննա, Նիդերլանդներից` 1044 տոննա, Ռուսաստանից` 1590 տոննա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3394 դիտում
09:20 10-03-2021
Հայաստանը Թուրքիայից մեծ քանակությամբ լոլիկ ու վարունգ է ներկրել. «Ժողովուրդ»
1293 դիտում
20:54 02-04-2015
Թուրքիայից և Պակիստանից ներկրվող պտուղ-բանջարեղենն ապրիլի 1-ից պարտադիր կենթարկվի լաբորատոր փորձաքննության
3192 դիտում
17:47 09-09-2015
Հանրապետություն լոլիկ չի ներկրվել, այլ արտահանվել է
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9139 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան