2777 դիտում
19:30 22-01-2016
Բաց թողնված 3 շաբաթները լրացնելու համար անհրաժեշտ է օգտագործել գարնանային արձակուրդի համար նախատեսված օրերը. Արմեն Աշոտյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր շրջաբերական է ուղարկել ԿԳՆ ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին, որում, մասնավորապես, նշված է. «Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի հանձնարարականը, ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 22.01.2016թ. N 27-Ա/Ք հրամանով հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական պարապմունքները վերսկսվելու են ս/թ փետրվարի 1-ից:
[b]Առարկայական ծրագրերի կատարումն ապահովելու, բաց թողնված 3 շաբաթները լրացնելու համար անհրաժեշտ է օգտագործել գարնանային արձակուրդի համար նախատեսված օրերը[/b], ինչպես նաև դասացուցակներում կատարել համապատասխան փոփոխություններ. ամեն օր դասացուցակներում ավելացնել 1 դասաժամ կամ օգտագործել շաբաթ օրերը: Միաժամանակ, ուսումնական պարապմունքները սկսելուց առնվազն 2 օր առաջ դասասենյակներում ապահովել անհրաժեշտ ջերմաստիճան: Առարկայական օլիմպիադաները կազմակերպել և անցկացնել ըստ ժամանակացույցի»:
Նմանատիպ գրություն է ուղարկվել նաև ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին` առաջարկելով հանձնարարել համապատասխան ստորաբաժանմանը` վերոնշյալի մասին մարզպետարանի և Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատություններին տեղեկացնելու համար:
Նմանատիպ նյութեր
1294 դիտում
16:22 24-01-2023
Հայտնի են դպրոցականների գարնանային արձակուրդի օրերը
778 դիտում
10:40 01-04-2024
Այսօր մենք ունենք անտեր թողնված ժողովուրդ, անտեր թողնված ընտրազանգվածներ. Վահե Հովհաննիսյան
4293 դիտում
12:42 27-02-2019
ԿԳՆ-ն հայտնել է դպրոցականների համար գարնանային արձակուրդի ժամկետները
Այս բաժնից
661 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
589 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ