211652_close_icon
views-count2864 դիտում article-date 13:31 22-01-2016

Մելիք Վարդանյանին շնորհվել է ԼՂՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում

Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման, տարածման եւ զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար փայտարվեստի վարպետ Մելիք Վարդանյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։ Այս մասին տեղեկացանք ԼՂՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:

Նմանատիպ նյութեր