211652_close_icon
views-count2191 դիտում article-date 23:55 21-01-2016

Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում ինտրիգը մեծացավ

Շախմատի Հայաստան տղամարդկանց 76-րդ առաջնության ավարտից երկու տուր առաջ մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: Առաջնության 9-րդ տուրում ոչ-ոքի գրանցվեց Տիգրան Պետրոսյան-Հովհաննես Գաբուզյան, Արման Փաշիկյան-Զավեն Անդրիասյան և Մանուել Պետրոսյան-Կարեն Գրիգորյան պարտիաներում: Հաղթանակ տոնեցին Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Միքայելյանը: Մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է՝ 7-ական միավոր ունեն Զավեն Անդրիասյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: 6 միավոր ունի Արման Փաշիկյանը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Հայաստանի առաջնությունը կավարտվի հունվարի 23-ին:

Նմանատիպ նյութեր