Հայաստանի տղամարդկանց և կանանց շախմատի հավաքականները հաղթանակներով մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում
Սլովենիայում մեկնարկի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները։
Մրցաշարի առաջին տուրում տղամարդկանց հավաքականը 3,5-0,5 հաշվով վստահ հաղթանակ տարավ բելգիացիների նկատմամբ: Իրենց պարտիաները հաղթանակներով ավարտեցին Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը:
Կանանց հավաքականը նույնպես հաղթանակով մեկնարկեց. թեպետ մեծ դժվարությամբ, բայց մեր աղջիկները կարողացան կոտրել խորվաթուհիների դիմադրությունը՝ 2,5 – 1,5 հաշվով: Մեր հավաքականին հաղթական միավորներ բերեցին Լիլիթ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը: