211652_close_icon

Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հաղթանակ են տարել շախմատի Եվրոպայի առաջնությունում

views-count442 դիտում article-date 20:16 09-10-2025
Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հաղթանակ են տարել շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ խաղափուլում:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3.5:0.5 հաշվով առավելության է հասել Մոնտենեգրոյի հավաքականի նկատմամբ:

Այսօր հաղթել են Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը: Գաբրիել Սարգսյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

 Հայաստանի կանանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Շվեյցարիայի հավաքականի նկատմամբ:

Այսօր հաղթել են Մարիամ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը:

 Լիլիթ Մկրտչյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

Նմանատիպ նյութեր