Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը առաջիկայում իր նախկին ակումբ կվերադառնա:
42-ամյա բրազիլացին «Ռեալի» ակադեմիայում մարզչական աշխատանքի կանցնի: Նախատեսվում է, որ Ռոբերտո Կառլոսը կապող օղակ կլինի երիտասարդական թիմեր ու «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի միջև:
Գլխավոր թիմի հետ Կառլոսն առայժմ չի աշխատի: Հիշեցնենք, որ նա «Ռեալում» հանդես է եկել 1997-2006 թվականներին, թիմի կազմում մասնակցել 584 հանդիպման, խփել 71 գնդակ: