Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց «Սպարտային», Մխիթարյանը` գոլի հեղինակ. տեսանյութ
Դորտմունդի «Բորուսիան» հաղթական նոտայով ավարտեց նոր մրցաշրջանի նախապատրաստական շրջանը` ընկերական խաղում 3:1 հաշվով հաղթելով չեխական «Սպարտային:
Դորտմունդցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Երրորդ գնդակը խփեց «Բորուսիայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Նշենք, որ այս շաբաթ մեկնարկում է Գերմանիայի Բունդեսլիգայի 2015/2016 առաջնության 2-րդ շրջանը: Դորտմունդի «Բորուսիան» հունվարի 23-ին կհյուրընկալվի Մյոնխենգլադբախի «Բորուսիային»:
[b]Ընկերական հանդիպում, «Բորուսիա» (Դորտմունդ) - «Սպարտա»՝ (Չեխիա)` 3:1
[/b]
Գոլերը` Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 41, 65, Հենրիխ Մխիթարյան, 68 – Դավիդ Լաֆատա, 49