Ռաուլ. Ուրախ եմ «Բարսելոնայի» հաջողությունների համար
Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ռաուլը խոսել է իր թիմի և «Բարսելոնայի» մրցակցության մասին:
Ես բազմիցս եմ եղել Բարսելոնայում և մարդիկ ինձ լավ են վերաբերվել: Մրցակցությունը երկու թիմերի օգտին էլ է: «Բարսելոնան» առանց «Ռեալ» այն չի լինի, և` ընդհակառակը:
Երբ «Բարսելոնան» եվրագավաթներ է նվաճում, ես ուրախանում եմ: Ի վերջո, դա իսպանական թիմ է: Ես երբեք չեմ քաշվել դա բարձրաձայն ասելուց: Ես մրցակցիս վատը չեմ ցանկանում: Դա իմ բնավորության մեջ չի մտնում», ասել է Ռաուլը:


