Սերխիո Ռամոս. Ես ուրախ եմ «Բարսելոնայի» պարտություններից
«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը իր կարծիքն է հայտնել «Բարսելոնայի»` երեք անընդմեջ պարտությունների վերաբերյալ:
«Իհարկե, ես ուրախ եմ «Բարսելոնայի» պարտությունների համար: Այն ամենը, ինչ վատ է նրա համար, լավ է «Ռեալի» համար: Մեր հաղթանակը «Կամպ Նոույում» նրան համար ծանր հոգեբանական հարված էր:
Ինչ վերաբերում է իմ հեռացումներին, ապա եթե ես խաղայի «Բարսելոնայում», ավելի քիչ կստանայի կարմիր քարտեր», ասել է Ռամոսը: