1512 դիտում
23:16 18-01-2016
Այս տարի ևս համապատասխան հետազոտություններ կանցկացվեն առկա վթարային շենքերի վթարայնության աստիճանը որոշելու համար
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով
Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10 հասցեում գտնվող հանրակացարանային շենքի բնակիչների կողմից բարձրացված՝ շենքի վթարայնության աստիճանի և վերաբնակեցման խնդրին զեկուցվել է, որ դեռևս նախորդ տարի բնակիչներին պարզաբանվել է, որ նշված շենքը հաշվառված չէ քաղաքապետարանի հաշվեկշռում, ավելին, այն նախկինում «Դողագործ» ՓԲԸ հանրակացարանային մասնաշենքերի համալիրն է եղել: Չնայած այս հանգամանքին, այդուամենայնիվ, Երևանի քաղաքապետարանը 2015 թվականին խնդրի ուսումնասիրման նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարության «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ԲԲԸ-ին պատվիրել է սեյսմիկ հետազոտություն: Ապրիլին ստացված եզրակացության համաձայն՝ շենքը 3-րդ աստիճանի վթարայնության է և ենթակա է ամրացման, այլ ոչ թե վերաբնակեցման:
Բնակիչներին տեղեկացվել է նաև, որ նույն հասցեում գտնվող հարակից շենքը, որը հետագայում քաղաքապետարանի հաշվեկշռում է գրանցվել, ունեցել է 4-րդ աստիճանի վթարայնություն և 01.01.2014 դրությամբ հաշվառված 4-րդ կարգի վթարային շենքերի քանդման ու բնակիչների վերաբնակեցման ծրագրի շրջանակում ամբողջությամբ վերաբնակեցվել է: Տարածքում գտնվող ևս մեկ մասնաշենք, որը գտնվում էր տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հաշվեկշռում և նույնպես 4-րդ աստիճանի վթարային էր, ՀՀ կառավարության միջնորդությամբ ևս վերաբնակեցվել է:
Նշվել է նաև, որ քաղաքապետարանի 2016 թվականի բյուջեով նախատեսված է մեկ անգամ ևս համապատասխան հետազոտություններ անցկացնել վթարայնություն ունեցող շենքերում՝ հստակեցնելու վթարայնության աստիճանը, համապատասխան ցանկում հաշվառելու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին և բոլոր պատասխանատուների հանձնարարել է նման դեպքերում բնակիչներին մեկ անգամ ևս իրազեկել և տեղեկացնել քաղաքապետարանի կողմից ձեռնարկված քայլերի և նախատեսված աշխատանքների մասին:
«Մեզ համար առաջնային խնդիր էր 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցումը: Այս ուղղությամբ քաղաքապետարանը ծավալուն աշխատանքներ տարավ, կառուցվեցին 6 բազմաբնակարան շենքեր և 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող բոլոր շենքերի շուրջ 650 ընտանիքներ վերաբնակեցվեցին կամ գտնվում են այդ գործընթացում: Այդպիսով մենք կարողացանք ամբողջությամբ լուծել տասնամյակների սպասված խնդիրը: Սակայն հասկանալի է, որ մայրաքաղաքում կան մի շարք շենքեր, որոնց վթարայանության աստիճանը տարիների ընթացքում հնարավոր է փոխվի: Այդ նպատակով պետք է իրականացվեն ամրացման և համապատասխան այլ աշխատանքներ»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
2537 դիտում
22:29 26-07-2019
Երևանում, Գավառում և Գյումրիում կանցկացվեն վիրուսային Բ, Ց հեպատիտների անվճար հետազոտություններ
905 դիտում
12:52 12-09-2014
Մայրաքաղաքում այս տարի կվերանորոգվի բազմաբնակարան շենքերի 200 վթարային պատշգամբ
Այս բաժնից
340 դիտում
16:24 15-11-2024
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ինկվիզիցիա են կատարում, մեղադրանքում նրան վերագրված գործողություն չկա. փաստաբան
562 դիտում
15:49 15-11-2024
ՊԵԿ-ը կանխել է չհայտարարգրված ոսկենման և արծաթանման զարդերի ներկրման փորձերը. ՊԵԿ